Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Անելիք բանկ»-ի աշխատակցի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Անելիք բանկ»-ի աշխատակցի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեում 2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 14 շենքի մոտ լսվել է կրակոցի ձայն, կա տղամարդու դիակ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ Վարդանանց 14-րդ շենքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, առևերույթ հանցագործություն կատարած անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Դեպքի առթիվ 2015 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Քրեական գործով պարզված հանգամանքների մասին նախաքննություն այս փուլում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am