Հայաստանում անվավեր է ճանաչվել մեկ դեղի գրանցում
09:47, 25 Նոյեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 3245-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» դեղագործական ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, դեղի գրանցումն ավավեր է ճանաչվել մարքեթինգային նկատառումներից ելնելով:
Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 0101196015 ու Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ ընկերության գրությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում