Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

 Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի և դրա շուրջ ծավալվող զարգացումների քննարկման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թորքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի նախագահած նիստին ներկա են եղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և որոշ նախարարներ: Խորհրդի նիստը տևել է 1 ժամ 15 րոպե:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերըՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: 

Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչեկ ԱՄՆ, Ֆրանսիայի, Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am