Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն շտապ խորհրդակցություն Է գումարում Սու-24-ի կործանման կապակցությամբ

ՆԱՏՕ-ն շտապ խորհրդակցություն Է գումարում Սու-24-ի կործանման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն նոյեմբերի 24-ին Հյուսիսատլանտյան խորհրդի՝ դեսպանների մակարդակով արտահերթ նիստ Է հրավիրում Սիրիայում ռուսական ինքնաթիռի միջադեպի առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դաշինքի ներկայացուցիչը:

Հյուսիսատլանտյան խորհուրդը դաշինքի բարձրագույն քաղաքական մարմինն Է:    

«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը կկայանա ժամը 17.00-ին (Երեւանի ժամանակով ժամը 20.00-ին) Թուրքիայի պահանջով»,- ասել Է դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ «մամուլի համար ոչ մի կարգի միջոցառումներ այս պահին նախատեսված չեն»: 

Ռուսական Սու-24-ն աղետի Է ենթարկվել Սիրիայում: Թուրքական կողմը պնդում Է, որ ռազմական ինքնաթիռը խախտել Է իր օդային տարածությունը եւ խփվել Է: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ Սու-24-ը գտնվել Է բացառապես Սիրիայի օդային տարածությունում, ինչը գրանցված Է վերահսկման օբյեկտիվ միջոցներով:

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am