Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սեբաստիայի հայկական գերեզմանատունն այլևս աղբանոց չէ

Սեբաստիայի հայկական գերեզմանատունն այլևս աղբանոց չէ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում գտնվող Սիվաս (Սեբաստիա) գավառում աղբանոցի վերածված հայկական գերեզմանոցը մաքրվել է աղբից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը տեղեկացնում է, որ գերեզմանը, որը վերածվել է աղբանոցի, ռազմական նշանակության օբյեկտի հարակից տարածքում է:

Հանրության օգտին իրականացվող աշխատանքների շրջանակում գերեզմանատան տարածքը մաքրվել է աղբից: Խոսելով այդ աշխատանքների մասին՝ դրանք համակարգող ընկերության ղեկավար Նուրեթթին Քյոքսալն ասել է. «Անգամ եթե ուշացած էլ լինի, պետք է մեր պարտքը տանք շուրջ 800 տարվա հարևան հայերին»:

Սիվասում ռազմական տարածքի մեջ է մտնում պատմական հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, ոը տարածաշրջանում վերանորոգման սպասող կառույցների շարքում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am