Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պուտինը դեմ է արտահայտվել դրսից Սիրիային ղեկավար պարտադրելու փորձերին

Պուտինը դեմ է արտահայտվել դրսից Սիրիային ղեկավար պարտադրելու փորձերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ ոք չպետք է սիրիացիներին պարտադրի իրենց պետության կառավարման ձև և որոշակի ղեկավար անձի:

«Ոչ ոք չի կարող և չպետք է սիրիական ժողովրդին դրսից պարտադրի պետության կառավարման  որևէ ձև և անձ, որը պետք է կառավարի այն: Դա պետք է որոշի միայն  սիրացի ժողովուրդը»,- նշել է ՌԴ Նախագահը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նա հույս է հայտնել, որ սիրիական հակամարտությանը կգտնվի լուծում, որը կբավարարի բոլոր կրոնական, էթնիկ և քաղաքական ուժերին:

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Սիրիայի գործող նախագահի պաշտոնազրկումը չի կարելի կապել երկրում կրակի դադարեցման հետ, որտեղ պատերազմ է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: ՌԴ իշխանությունները պնդում են, որ երկրի ապագա ուղին և պետության ղեկավարությանը պետք է ընտրեն Սիրիայի քաղաքացիները

Որոշ երկրներ, մասնավորապես, Միացյալ Նահանգները, Սիրիայի Նախագահ Ասադից պահանջում են հեռանալ իր պաշտոնից, դա համարելով ահաբեկչության դեմ հաղթանակի անհրաժեշտ պայման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am