Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռոնալդուն սպառնացել է Բենիտեսին աշխատանքից չազատելու դեպքում լքել «Ռեալ»-ը

Ռոնալդուն սպառնացել է Բենիտեսին աշխատանքից չազատելու դեպքում լքել «Ռեալ»-ը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն կլքի Մադրիդի «Ռեալ»-ը, եթե աշխատանքից չազատվի թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, Ռոնալդուն հայտարարել է Իսպանիայի առաջնության տնային համդիպմանը «Բարսելոնա»-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0։4)։

«Կամ կհեռանա Բենիտեսը, կամ՝ ես»,- հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին,  հայտարարել է պորտուգալացին։

Նոյեմբերի 21-ին կրած պարտությունից հետո մադրիդյան ակումբը կատալոնացիներից հետ է մնում 6 միավորով։

Պորտուգալացին 2015/16 առաջնության 18 խաղերում խփել է 14 գնդակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am