Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արգենտինայի կրթության նախարարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք

Արգենտինայի կրթության նախարարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 
մասին նոր 
գիրք

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի կրթության նախարարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին «Հայոց ցեղասպանություն. հարցեր, պատասխաններ և կրթության համար առաջարկություններ» խորագրով նոր գիրք: Գրքի նյութերի հեղինակներն են Արգենտինայի ԿԳ նախարարությունն ու Հարավային Ամերիկայի Հայ Ազգային խորհուրդը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, գրքի շնորհանդեսին ներկա են եղել Արգենտինայի կրթության նախարար Ալբերտո Սիլեոնին,  Խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ ազգային ինստիտուտի նախագահ Պեդրո Մուրադյանը, Բուենոս Այրեսի Հայ ազգային խորհրդի ղեկավար Կարոլին Կարագյոզյանը, պետական գերատեսչությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մեկնաբանելով երեխաներին Հայոց ցեղասպանությունւ ներկայացնելու  մասին հարցը` Ալբերտո Սիլեոնին նշել է, որ այդ ուղղությամբ կան դժվարություններ և այս գիրքը կօգնի ներկայացնել 1915-ի փաստերը:

«Կրթության նախարարությունը ձգտում է ոչ միայն կրթել երիտասարդ մարդկանց, այլև կրթական համայնքին հասցնել այն իրողությունները, որոնք թաքցվել են երկար տարիների ընթացքում: Այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում հիշողության, ճշմարտության և արդարության հետ կապված, հեղափոխություն էր»,- նշել է Պեդրո Մուրադյանը:    

Իր հերթին, Կարոլին Կարագյոզյանն ընդգծել է, որ Արգենտինան այն սակավաթիվ երկրներից է, որը Հայոց ցեղասպանության մասին ստեղծում ու տարածում է կրթական նյութեր դաշնային մակարդակով:

Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2003 թվականին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am