1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սամվել Բալասանյանն առաջարկում է իրականացնել «Գյումրին առանց տնակների» ծրագիր

Սամվել Բալասանյանն առաջարկում է իրականացնել «Գյումրին առանց տնակների» ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ, 16  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետն առաջարկում է Գյումրին տնակներից ազատելու իր՝ «Գյումրին առանց տնակների» ծրագիրը: 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո 27 տարի է անցել, այս ընթացքում քաղաքի անօթևանների բնակարանային խնդրի լուծման մի շարք ծրագրեր իրականացվեցին, սակայն, քաղաքն այդպես էլ տնակներից վերջնականապես չազատվեց: Քաղաքում մինչ այս առկա է 3270 տնակ, որոնցից բնակեցված է շուրջ 2500-ը:

Այս առաջնային խնդրի լուծման նպատակով Գյումրու քաղաքապետն առաջարկում է բոլոր կառույցներին համախմբվել: «Պարզ է` քաղաքային բյուջեով հնարավոր չէ լուծել այս խնդիրը, քանի որ բոլոր տնակներում ապրող բնակիչներին բնակարանով ապահովվելու համար անհրաժեշտ է 40-50 մլն դոլար, սակայն, ակնհայտ է նաև, որ մենք չունենք իրավունք սպասելու: Գյումրին պետք է ուժ գտնի ներքին համախմբման ու բռունցքվելու համար, որպեսզի կարողանա իր գլխավոր խնդրի շուրջ համախմբել համայն հայությանը՝ Հայստանում և սփյուռքում: Պատրաստ եմ քննարկել ցանկացած գաղափար ու առաջարկ»,- հարցի լուծման նպատակով համախմբման առաջարկով Սամվել Բալասանը լրատվամիջոցների միջոցով դիմում է բոլորին` միևնույն ժամանակ առաջարկելով ստեղծել հիմնադրամ, որը կգործի թափանցիկ:

Այս նպատակի համար քաղաքապետի նախաձեռնությամբ կիրականացվի դրամահավաք: «Հիմնադրամում առաջին ներդրումը ես եմ անելու: Որպես ծրագրի մեկնարկ՝ ես բնակարան կնվիրեմ տնակում գտնվող բազմազավակ 1 ընտանիքի, որին կընտրենք վիճակահանությամբ»,- նշում է Սամվել Բալասանյանը՝ հայտարարելով, թե որպես քաղաքապետի պաշտոնում աշխատանքի համար աշխատավարձ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ 1 գյումրեցի:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]