Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պակիստանում առնվազն 13 մարդ Է զոհվել սողանքի հետեւանքով

Պակիստանում առնվազն 13 մարդ Է զոհվել սողանքի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 13 մարդ Է զոհվել Պակիստանի հարավի Կարաչի քաղաքում լույս հոկտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած սողանքի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:00-ին: Սողանքը երեք վրան Է ծածկել քաղաքի հյուսիսային մասի հետնախորշերում:

Առայժմ փրկարար ծառայությունները եւ տեղի բնակիչները հայտնաբերել են 13 զոհվածների, որոնցից յոթ երեխաներ են եւ երեքը՝ կանայք: Փրկարարները շարունակում են որոնումները:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել Է, որ բոլոր զոհվածները մի ընտանիքի անդամներ են, որը պատահարի վայրում հաստատվել Էր երեք օր առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am