Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իրանի խորհրդարանը հավանություն տվեց «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործման օրինագծին

Իրանի խորհրդարանը հավանություն տվեց «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործման 
օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 13-ին հավանություն Է տվել երկրի միջուկային ծրագրի խնդրով միջազգային միջնորդների «վեցյակի» հետ ստորագրված համաձայնագրի իրագործման օրինագծին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով IRNA իրանական գործակալությանը:

Խորհրդարանի նիստում համաձայնագրի կատարումը պաշտպանել Է 161 պատգամավոր, 59-ը դեմ են արտահայտվել, 13-ը ձեռնպահ են մնացել: Ընդամենը քվեարկությանը մասնակցել Է 250 օրենսդիր:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 11-ի նիստում, Իրանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ վավերացրել Էր համաձայնագրի իրագործմանն ուղղված գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդհանուր շրջանակները:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ: Դժվարին բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիությնա կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինասնական պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am