Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գազի հարցում Բաքուն չի կարող փրկել Անկարային

Գազի հարցում Բաքուն չի կարող փրկել Անկարային

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբբասովը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող փոխարինել Թուրքիա ռուսաստանյան գազի մատակարարումները, եթե վերջինս հրաժարվի ռուսական ռեսուրսից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռամբլեր»-ի նորությունների կայքը:

Աբբասովի խոսքով` պատճառը ադրբեջանական գազի բացակայությունն է, քանի որ Բաքուն արդեն առաջիկա 25 տարիների համար վաճառել է իր բոլոր արտահանման ծավալները:

«Այն գազը, որ մենք պետք է արդյունահանենք, արդեն վաճառված է մինչեւ 2040 թվականը: Եթե ավելցուկ գազ ունենայինք, ապա այն մենք կվերցնեինք մեզ», հայտարարել է փոխնախարարը:

Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայում իրավիճակի, ինչպես նաեւ ռուսաստանյան օդուժի կողմից թուրքական օդային տարածքը խախտելու պատճառով օրերս Ռուսաստանին սպառնացել էր դադարեցնել գազի ներկրումը:

«Այսօր Թուրքիան հանդիսանում է «գազի թիվ մեկ գնորդ», եւ պայմանագրի խզումը կհարվածի Ռուսաստանից էներգառեսուրսների արտահանմանը», -հայտարարել էր նա:

Դրանից հետո Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Սիրիայում քաղաքական շահերի համար Անկարան չի զոհելու Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Նման կարծիք էին հայտնել նաեւ Կրեմլում, եւ հույս հայտնել, որ թուրք գործընկերները կպահպանեն նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում` նաեւ գազատարների հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am