Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հնդկաստանը ցանկանում Է ԵԱՏՄ-ի հետ արագացնել ազատ առեւտրի շուրջ բանակցությունները

Հնդկաստանը ցանկանում Է ԵԱՏՄ-ի հետ արագացնել ազատ առեւտրի շուրջ 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները մտադիր են Եվրասիական տնտեսական միության հետ արագացնել բանակցությունները ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հայտնել Է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Մուհանբհայ Կունդարիան:

«Հնդկաստանը շատ Է ցանկանում համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին, քանի որ այն նոր շուկաներ Է բացում ԵԱՏՄ-ի երկրներում: Մեզ հարկավոր Է արագացնել համաձայնագրի ընդունումը»,-ասել Է նախարարը:

Հունիսին ԵԱՏՄ-ի երկրները եւ Հնդկաստանը բանակցություններ են սկսել ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ եւ շրջանակային համաձայնագիր են ստորագրել Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:

ԵԱՏՄ-ն միավորում Է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Հայաստանին եւ Ղրղզստանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am