Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն վստահորեն միմյանց ընդառաջ են շարժվում. Ստոլտենբերգ

Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն վստահորեն միմյանց ընդառաջ են շարժվում. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն վստահորեն միմյանց ընդառաջ են շարժվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի պաշտպանության նախարարների մակարդակով հոկտեմբերի 8-ին Բրյուսելում անցկացված նիստի արդյունքները:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն «աջակցում է Վրաստանի ատլանտյան ձգտումներին»:

Վրաստանին հարկավոր է ավելի մեծ առաջընթացի հասնել բարենորոգումների ոլորտում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քրատուղարը: «Վրաստանին հարկավոր է ավելի մեծ առաջընթացի հասնել բարենորոգումների ոլորտում, մասնավորապես, օրենքի գերակայության եւ դատական համակարգի անկախության ապահովման բնագավառում»,- ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ն ԱԳ նախարարների՝ դեկտեմբերին կայանալիք հանդիպման ընթացքում, ինչպես նաեւ Վարշավայի գագաթնաժողովում կգտնի բարենորոգումների ճանապարհին Վրաստանի հաջողություններն արձանագրելու եղանակը»: «Վրաստանը ճիշտ ճանապարհի վրա է, բայց թե Վրաստանին, թե դաշինքին դեռ անհրաժեշտ է մինչ այդ հանդիպումները կատարել իրենց տնային առաջադրանքը»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am