ՆԱՏՕ-ն որոշում Է ընդունել շտաբներ հիմնել Հունգարիայում եւ Սլովակիայում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները որոշել են դաշինքի շտաբներ հիմնել Հունգարիայում եւ Սլովակիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Այսօր մենք հավանություն տվեցինք Հունգարիայում եւ Սլովակիայում ինտեգրացման երկու լրացուցիչ ստորաբաժանումների ստեղծման պլաններին»,-ասել Է Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների մակարդակով նիստից հետո:
Ինտեգրացման գծով ստորաբաժանումները կոչված են անհրաժշտության դեպքում նպաստել տարածաշրջանում դաշինքի ուժերի ծավալմանը եւ համակարգել զորավարժությունները: Ավելի վաղ նման հրամանատարական կենտրոններ են բացվել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Բուլղարիայում եւ Ռումինիայում, յուրաքանչյուր կենտրոնի հաստիքակազմը ներառում Է շուրջ 40 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում