Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գիտնականները խոստանում են խոզերին օրգանների իդեալական դոնորներ դարձնել մարդու համար

Գիտնականները խոստանում են խոզերին օրգանների իդեալական դոնորներ դարձնել 
մարդու 
համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները խոստացել են խոզերի օրգանները պիտանի դարձնել մարդուն փոխպատվաստելու համար: Գենային ինժեներիայի CRISPR/Cas9 նոր մեթոդի օգնությամբ նրանք բազմաթիվ գեներ են ձեւափոխել խոզերի սաղմերում, ինչը դյուրացրել Է նրանց օրգանների փոխպատվաստումը մարդու օրգանիզմում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնագործության մասին հայտնել Է Popular Science-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի սեմինարում ծագումնաբան Ջորջ Չերչի զեկույցին:

Չերչի հայտնագործությունը նաեւ նոր հնարավորություններ Է ընձեռում մարդու սաղմերի գենետիկական ձեւափոխման համար (ժառանգական հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով), որի բարոյական ու բժշկական անվտանգության շուրջ գիտնականներն ակտիվորեն վիճում Էին 2015 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am