Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱԺ քառօրյա. խորհրդարանը քննարկում է Հեռուստառադիոընկերության գործունեության հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. խորհրդարանը քննարկում է Հեռուստառադիոընկերության գործունեության 
հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստի չորրորդ օրվա աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 102 պատգամավոր: Նրանք կշարունակեն քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվությունը:

Հոկտեմբերի 7-ի նիստում պատգամավորները քննարկել են ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հարցի քննարկումից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ ԱԺ-ն ԿԲ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրն ընդունել է ի գիտություն:

Այնուհետև պատգամավորները քննարկել են Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվությունը: Նիստն ընդհատվել է հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին հարցեր տալու փուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am