Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ում կառույցին Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվում. Նալբանդյան

ԵԱՏՄ-ում կառույցին Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվում. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվասիական տնտեսական միությունում կառույցին Ադրբեջանի անդամակցության հարց չի քննարկվում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին: «Այդպիսի հարց Եվրասիական տնտեսական միությունում չի քննարկվում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ յուրաքանչյուր անդամ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը՝ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ. Նալբանդյանն ընդգծեց, որ բազմիցս հայտարարվել է այն մասին, որ եթե բանակցային գործընթացը խափանվի և ադրբեջանական կողմը գնա ռազմական գործողությունների, Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի ԼՂՀ անկախությունը ճանաչելու, ինչպես նաև  անվտանգության երաշխավորի իր պարտականությունները կատարելու առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am