Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իտալական «Արարատ» նվագախումբը կցուցադրի Հայաստանին նվիրված երաժշտական ներկայացում

Իտալական «Արարատ» նվագախումբը կցուցադրի Հայաստանին նվիրված երաժշտական 
ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Արարատ» համույթը Հայֆեստին կներկայացնի Հայաստանի համար գրված ստեղծագործություն, ինչպես նաև հայ-իտալական մշակույթի միաձուլումից ստացված ներկայացում-համերգ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց կոմպոզիտոր Նիկոլա Արատան:

«Երևանյան շարանվագ» ստեղծագործությունը գրելուց առաջ մենք լսում էինք հայկական ազգային երաժշտություն, և որոշեցինք ստեղծագործությունը գրելուց այն պատկերացնել որպես ֆիլմի համար մի երաժշտություն՝ մտքում պահելով Երևանի և Արարատի պատկերները», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպմանն ասաց Նիկոլա Արատան:

Միլանից ժամանած երաժիշտների գրած ստեղծագործության մեջ երաժշտության միջոցով կներկայացվեն Հայաստանի խորհրդանիշներ Գառնին, Գեղարդը, Խոր վիրապը և Արագածը:

 Երաժշտությունը հստակորեն հիշեցնում է ֆիլմերի երաժշտությունը, զգացվում է համաշխարհային երաժշտության, ավանգարդ երաժշտության, ջազ նվագախմբերի, փոփ երաժշտության (Թոմ Ոեյթսի) ազդեցությունը։

Երևանյան հանդիսատեսն այն հնարավորություն կունենա դիտելու հոկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնի բեմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am