Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կալիֆոռնիայում օրինականացրել են էվթանազիան

Կալիֆոռնիայում օրինականացրել են էվթանազիան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն ստորագրել է անբուժելի հիվանդների էվթանազիայի իրավունքի մասին օրինագիծը: Այդպիսով, Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը, որտեղ օրինականացրել են բժշկական օգնությունը կյանքից հեռանալուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բրաունն ինքը, որը կաթոլիկ հորգեւորականի կրթություն է ստացել, նշել է, թե չգիտի՝ ինչ կաներ ինքն երկար ժամանակ անտանելի ցավերով մահանալու դեպքում, բայց իրեն մխիթարում է այն հնարավորությունների գիտակցումը, որոնք երաշխավորում է իր ստորագրած փաստաթուղթը:

Կալիֆոռնիական օրենքի համաձայն՝ էվթանազիայի վերաբերյալ դրական որոշում ընդունելու համար երկու բժիշկների կոնսիլիումը պետք է ճանաչի, որ հիվանդին մնացել է ապրելու վեց ամսից ոչ ավելի եւ նա պահպանում է սթափ դատողությունն ու հիշողությունը:

ԱՄՆ-ի մյուս նահանգներից էվթանազիան թույլատրված է Մոնտանայում, Օրեգոնում, Վերմոնտում եւ Վաշինգտոնում: Կյանքից հեռանալուն օգնելու ընթացակարգը օրինականացված է նաեւ Բելգիայում, Հոլանդիայում եւ Շվեյցարիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am