Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ժողովուրդը կարող է հանգիստ լինել, հայ զինվորն իր պարտականությունները պատշաճ մակարդակով կատարում է. Սեյրան Օհանյան

Ժողովուրդը կարող է հանգիստ լինել, հայ զինվորն իր պարտականությունները պատշաճ 
մակարդակով կատարում է. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանում իրավիճակը հոկտեմբերի 5-ի դրությամբ կայուն լարված է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` այս գիշեր մյուս օրերի համեմատ ավելի հանգիստ է եղել, խոշոր տրամաչափի զենքերից ու ականանետներից չեն կրակել: «Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայ զնվորը առաջին գծում կանգնած իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը:

 Անդրադառնալով դիվանագիտական ու ռազմական միջոցառումներին` Սեյրան Օհանյանը նշեց, որ դրանք կատարվում են համահունչ, փոխկապակցված ու իրար հետ համաձայնեցված: «Երկար տարիների այդ աշխատանքի շնորհիվ է, որ մենք թեկուզ հարաբերական, բայց խաղաղ պայմանները կարողանում ենք ապահովել»,-շեշտեց պաշտպանության նախարարը:

Սեպտեմբերին ադրբեջանական կողմը լարվածություն էր հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` գնդակոծության թիրախում պահելով նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Հայկական գյուղերը նյութական լուրջ վնասներ են կրել, դպրոցներում դասերն ընդհատվել էին, դաշտերում որոշ ժամանակով անվտանգության նկատառումներով կանգ էր առել գյուղատնտեսական աշխատանքը: Ադրբեջանական կրակահերթերից վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, իսկ Բերդավան և Պառավաքար գյուղերում երեք քաղաքացիական անձ է սպանվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am