Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«1to3» տրիոն համերգներով Հայաստանում է

«1to3» տրիոն համերգներով Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաղանդավոր երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանի, Արտյոմ Մանուկյանի և Վարդան Հովսեփյանի տրիոն համերգներով Հայաստանում է: «1to3»-ն արդեն հասցրել է մեկ համերգ ունենալ «Կամի» ակումբում.երաժշտասերները հոկտեմբերի 2-ին ու 3-ին հնարավորություն կունենան վայելել ևս երկու համերգային երեկո:

«Տրիոն ստեղծվեց երեք տարի առաջ: Փորձնական նվագեցինք, հասկացանք, որ պետք է շարունակվի գործունեությունը: Շատ անգամ Լոս Անջելեսում ենք նվագել, անցյալ տարի ձայնասկավառակ ենք ձայնագրել: Դեկտեմբերին Եվրոպայում համերգներ ունենք, հիմա էլ Հայաստանում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թավջութակահար Արտյոմ Մանուկյանը:

«1to3»-ի անդամները տեղեկացրին, որ տրիոն այլ անակնկալներ էլ է պատրաստել երկրպագուների համար: Արտերկրում ստեղծագործող ու ելույթ ունեցող երաժիշտները վստահ են, որ Հայաստանը մեծ ազդեցություն է ունեցել իրենց արվեստի վրա:

«Փոքր ժամանակ շատ ֆուտբոլ եմ խաղացել, ֆուտբոլն իմ սկիզբն էր: 18 տարեկանում մեկնեցի Երևանից: Կապ չունի` որ երկրում ես ապրում, կարևոր է մի տեղից դուրս գալ ու այլ մշակույթներից սովորել, ոգեշնչվել»,- նկատեց դաշնակահար Վարդան Հովսեփյանը:

Արտյոմ Մանուկյանն էլ կատակեց, թե ինքը «շատ սփյուռքահայ չէ, քանի որ ընդամենը հինգ տարի առաջ է մեկնել ԱՄՆ»:

«Այն, ինչ ստացել եմ Հայաստանում, իմ վրա շատ է ազդել` Երևանը, սերը, փողոցները, իմ ընկերները: Փոքր ժամանակվանից շատ եմ սիրել ամերիկյան երաժշտությունը: Երբ հայտնվեցի Լոս Անջելեսում, շատ ուրախացա: 90 տոկոսը Երևանի օդն ու ջուրն եմ ներկայացնում Լոս Անջելեսում և ամեն տեղ»,- հավելեց նա:

Լուսանկարը`  tomsarkgh.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am