Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն ջազային գործիքավորմամբ

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն ջազային գործիքավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ, ավելի քան 60 ստեղծագործությունների կատարումներ, բացառիկ նախագծեր. Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի բացմանը հաշված ժամեր են մնացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում ամեն չորեքշաբթի տեղի կունենան կամերային, իսկ ամեն շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։ Հայաստանը կհյուրընկալի մեծանուն երաժիշտների:

Փառատոնի մեկնարկին ՀՊԵՆ-ը հանդես կգա նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և կներկայացնի խաչատրյանական գործեր: Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am