Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵԽ պատգամավորը Եվրահանձնաժողովի ներկայացուցչին հրադադարի խախտման վերաբերյալ հարցադրում է ուղղել

ԵԽ պատգամավորը Եվրահանձնաժողովի ներկայացուցչին հրադադարի խախտման վերաբերյալ 
հարցադրում է ուղղել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբի համակարգող Չարլզ Թաննոքը հարց է ուղղել Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցչին  և փոխնախագահին` Հարավային Կովկասում ռազմական սրված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կայքից, Թանոքքն իր հարցադրման մեջ նշել է. «Բռնությունը երեք հայ քաղաքացիական կանանց մահվան պատճառ է դարձել, որից հետո, տարածվելով Լեռնային Ղարաբաղի շփման գծով, երկու կողմերից էլ զինվորների մահվան է բերել»:

Թաննոքը, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» խորհրդատվական խորհրդի անդամ է, շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի թարմացված, սեպտեմբերի 26-ին հրապարակված առաջարկության կարևորությունը: Ըստ նրա` այդ առաջարկությունը հիմնվում է շփման գծում հրադադարի ռեժիմը իրականում խախտող կողմին բացահայտելու մեխանիզմի վրա:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան գնահատել է Թաննոքի նախաձեռնությունը: «Ես ուրախ եմ տեսնել Չարլզ Թաննոքի նախաձեռնությունը և հավատում եմ, որ Եվամիությունը դրական ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու հարցում, որն առանցքային դերակատարում ունի հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- ասել է Օչոան:

ԵԽ պատգամավորի հարցադրումը ստանալուց երեք շաբաթվա ընթացքում կհրապարակվի պատասխան:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am