Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չինաստանի վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել հայ-իրանական երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումները

Չինաստանի վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել հայ-իրանական երկաթգծի 
տեխնիկատնտեսական հիմնավորումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի վարչապետ Լի Քեցյանը հանձնարարել է իր կառավարության համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի հայկական կողմի հետ կոորդինացնեն Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ուղղությամբ աշխատանքները, մասնավորապես, ուսումնասիրեն տեխնիկատնտեսական հիմնավորումները, այն ապրանքների ծավալը, որոնք այդ երկաթգծով կարող են փոխադրվել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցի արդյունքները:  

«Նշվեց, որ սա Մետաքսի մեծ ճանապարհի հիմնական և կոնկրետ` պատմական հատվածն է: Հանդիպմանը բավականին կառուցողական մթնոլորտ էր: Այդ ծրագրի հիմնական մեխն այն է, որ Չինաստանը կապվի Եվրոպայի հետ»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ճշմարիտյանը՝ ավելացնելով, որ նախագծի ուսումնասիրման ուղղությամբ ժամկետներ դեռևս չեն սահմանվել: Ըստ նախարարի, եթե չինական կողմին ուսումնասիրությունների արդյունքները ձեռնտու լինեն, ապա Չինաստանը կսկսի երկաթգծի կառուցման ֆինանսավորումը, որը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:

Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ մի շարք ոլորտներում համագործակցության ու ներդրումային ծրագրերով շահագրգռված չին գործարարներն աաջիկայում կժամանեն Հայաստան: Չինական ընկերությունները հետաքրքրված են թերթավոր ապակու արտադրության, ցեմենտի արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման, զբոսաշրջային, ավիացիոն, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ոլորտներում համագործակցության ծրագրերով:

Չինաստանում քննարկվել է նաև «Էյր Չայնա» ընկերությանը հայկական շուկայում ներգրավելու հնարավորությունը: «Այժմ հայ-չինական համագործակցության զարգացման կոնկրետ գործողությունների փուլն է և ես կարծում եմ, որ չինական կողմի արձագանքը չի ուշանա»,- ասաց Ճշմարիտյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am