Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մինչեւ սեպտեմբերի 15-ը Facebook-ի եւ Twitter-ի օգտատերերը կարող են հարցեր ուղղել ԼՂՀ վարչապետին

Մինչեւ սեպտեմբերի 15-ը Facebook-ի եւ Twitter-ի օգտատերերը կարող են հարցեր ուղղել ԼՂՀ 
վարչապետին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սկսել է հերթական առցանց հարցուպատասխանը, որի շրջանակներում Facebook-ի եւ Twitter-ի օգտատերերը հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 15-ը հարցեր հղել նրան՝ ստանալով վարչապետի պատասխանները: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնից, Facebook սոցիալական ցանցի oգտատերերը կարող են վարչապետին իրենց հարցերն ուղարկել ԼՂՀ կառավարության fեյսբուքյան պաշտոնական էջով` https://www.facebook.com/events/1026417977397934/

Հարցեր կարող են հղվել նաև Twitter-ում վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով` https://twitter.com/a_beglaryan

Հարցերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 18:00-ն, որոնց պատասխանները տեսանյութի տեսքով կտեղադրվեն կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Վարչապետ Արայիկ Հարությունյանն առցանց ասուլիսով հանդես է գալիս արդեն չորրորդ անգամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am