Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մոսկվայում տոնում են Քաղաքի օրը

Մոսկվայում տոնում են Քաղաքի օրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տոնում են Քաղաքի օրը՝ նվիրված նրա հիմնադրման 868 ամյակին: ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը մասնակցել են հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի Է ունեցել Կարմիր հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Մենք իրոք հպարտանում ենք Մոսկվայով՝ աշխարհի գեղեցկագույն, հիրավի մեծ քաղաքներից մեկով»,- Մեդվեդեւի խոսքը մեջբերել Է Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Տոնական միջոցառումների ծրագիրը պետք Է սկսվեր Տվերյան փողոցով «Սպասկայա բաշնյա» փառատոնի 1200 մասնակիցների երթով, սակայն այն հարկադրված են եղել հետաձգել հորդառատ անձրեւի պատճառով: Այդուամենայնիվ, երթն ուշացումով, բայց տեղի Է ունեցել: Մոսկվայի կենտրոնով՝ Պուշկինսկայայից մինչեւ Մանեժնայա հրապարակ, անցել են նվագախմբերի կոլեկտիվները Ռուսաստանից, Բելգիայից, Չինասանից, Իռլանդիայից:

Ինչպես ավելի վաղ պատմել Է Մոսկվայի մշակույթի դեպարտաենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին սեպտեմբերի 5-ին եւ 6-ին ՌԴ մայրաքաղաքում կանցկացվեն 500-ից ավելի միջոցառումներ:

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am