Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մերկելը բացառել Է ԳՖՀ-ում ասպաստան խնդրողների թվի սահմանափակումը

Մերկելը բացառել Է ԳՖՀ-ում ասպաստան խնդրողների թվի սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 5-ին հայտարարել Է, որ իր երկիրն իրավունք չունի սահմանափակել ԳՖՀ-ում ասպաստան խնդրողների թիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Associated Press գործակալությանը:

«Լիմիտ գոյություն չունի, որը սահմանափակեր այն մարդկանց թիվը, ովքեր իրավունք ունեն քաղաքական ապաստան խնդրել»,- պարզաբանել Է նա:

Մերկելի կարծիքով՝ «քանի որ մենք ունենք հզոր երկիր` առողջ տնտեսությամբ, մեր ուժերը կբավականացնեն անել անհրաժեշտ ամեն ինչ եւ համոզվել, որ ապաստան խնդրող յուրաքանչյուր մարդ կհասնի այն բանին, որ իր դեպքը քննության կառնվի»:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ այն միգրանտները, որոնք ակնհայտորեն շանս չունեն ԳՖՀի տարածքում գտնվելու թույլտվություն ստանալ, պետք Է վերադարձվեն հայրենիք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am