Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն

Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի 
գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրենը կոչ է արել արագացնել Եվրոպա անցնել ցանկացող սիրիացի փախստականների որոնողական և փրկարարական աշխատանքները և ձեռնարկել բոլոր քայլերը` կանխելու միգրանտ և փախստական երեխաների իրավունքների չարաշահումն ու շահագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Էնթոնի Լեյքն իր հայտարարությունում ընդգծել է, որ քանի դեռ Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է, այս նկարները վերջինը չեն լինի, որ կողողեն սոցիալական մեդիան կամ կհայտնվեն հեռուստացույցի էկրաններին կամ թերթերի առաջին էջին:

«Եվրոպայի ափ հասած փախստական և միգրանտ երեխաների լուսանկարները խորապես մտահոգիչ են: Դիակներ ծովի ափին… Երեխաներից ոմանք սահման հասած բեռնատարների ետևում շնչահեղձ վիճակում են, ոմանք` փշոտ մետաղալարով ցանկապատների արանքում` հուսահատ ծնողների հետ»,- նշել է նա:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը կարևորել է նաև այդ իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունը` նրանց տրամադրելով առողջապահությական ծառայություններ, սնունդ, կրթություն, բարոյական աջակցություն, ինչպես նաև կացարան` նրանց ընտանիքների համար: 

«Պետք է ապահովել երեխայի խնամքի համար բավարար թվով որակյալ փորձագետներ, ովքեր կաջակցեն երեխաներին և նրանց ընտանիքներին: Ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել երեխաների շահերը, ներառյալ` ապաստան հայցելու և ստանալու իրավունքը: Մենք ցավում ենք այն ընտանիքների համար, ովքեր կորցրել են իրենց երեխաներին՝ ծովում, ափերին, Եվրոպայի ճանապարհներին: Քաղաքականության քննարկմանը զուգահեռ, չպետք է մոռանանք այս ճգնաժամի խորապես մարդկային բնույթը, ոչ էլ` մասշտաբը: Չպետք է մոռացության մատնենք երեխաներին»,- ընդգծել է Լեյքը:

Եվրոպայում ապաստան փնտրողների մեկ քառորդը երեխաներ են: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստարան է հայցել ավելի քան 106 հազար երեխա: Եվրոպայում անվտանգություն փնտրող ընտանիքների պատմությունների դրդապատճառը Սիրիայում ընթացող սարսափելի հակամարտությունն է, որոնք արդեն ստիպել են մոտ երկու միլիոն երեխաների փախչել երկրից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am