Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Շանթ 2015» զորավարժությունները շարունակվում են.Ավանում կխաղարկվի պարետային ժամ հայտարարելու սցենար

«Շանթ 2015» զորավարժությունները շարունակվում են.Ավանում կխաղարկվի պարետային ժամ 
հայտարարելու սցենար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Շանթ 2015»  հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում խաղարկվել է սցենար, ըստ որի` երկրում կապի եւ տեղակատվական համակարգի ղեկավարման որոշ գործառույթներ արդեն փոխանցվել են ՀՀ զինված ուժերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեղեկատվություն հաղորդեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ վարչական համալիրում զորավարժությունը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանը:

«Զորավարժության շրջանակում խաղարկվող սցենարի համաձայն` Ազգային պատկերասրահից ու Մատենադարանից արդեն արժեքավոր գործերը տարհանվել են եւ գտնվում են ապահով վայրերում, Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոնում 100 եւ Արտաշատի հիվանդանոցում 50 մահճակալ է տեղադրվել՝ պայմանական վիրավորներին ընդունելու համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Երեկոյան Հանրապետության հրապարակը կհայտնվի իրադարձությունների կիզակետում. կձեւավորվի մոտ 30 ավտոբուսներից կազմված շարասյուն՝ բնակիչների պայմանական տարհանումը կազմակերպելու նպատակով: Իսկ Ավան վարչական շրջանում կխաղարկվի պայմանական պարետային ժամ ՝ գիշերը 2-ից մինչև առավոտյան 7-ը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա  մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am