Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա սեպտեմբերին

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ով բուժման կուրս է անցնում գլխուղեղի քաղցկեղի հայտնաբերումից հետո, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմ դուրս կգա նոր թատերաշրջանի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշում է արտիստի պաշտոնական կայքը:

«Բուժման կուրսը հաջողությամբ անցնելուց հետո, Դմիտրի Խվորոստովսկին մտադիր է այս ամիս բեմ վերադառնալ կոմս դի Լունայի դերում՝ Ջուզեպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի բեմադրությունում»,- նշվում է հաղորդագրությունում։ 

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն բեմադրությունում հանդես կգա Լեոնորայի դերում, իսկ տրուբադուր Մանրիկոյի դերը կկատարի Յանգուն Լին։ Այն կներկայացվի ընդամենը 3 անգամ՝ սեպտեմբերի 25-ին, 29-ին և հոկտեմբերի 3-ին։ Դրանից հետո Խվորոստովսկին կվերադառնա Լոնդոն՝ բուժման համար։

Հունիսի 25-ին Դմիտրի Խվորոստովսկու մոտ գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիվանդության պատճառով արտիստը մինչև ամառվա վերջ հետաձգել էր համերգներըՌուս բարիտոնն այս տարի հասցրել է հանդես գալ Հայաստանում՝ ‹‹Պատերազմական տարիների երգեր›› խորագրով երեկոյի ընթացքում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am