Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վրաստանը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ. Կվիրիկաշվիլի

Վրաստանը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ. Կվիրիկաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը չի փոփոխվի, մասնավորապես, երկիրը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգիծը, եվրաինտեգրացման գործընթացը եւ պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Չնայած առկա խնդիրներին, մենք կշարունակենք պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ: Անվտանգության եւ քաղաքականության թեմայով բանակցությունները, բնականաբար, կշարունակվեն Ժնեւի ձեւաչափով, իսկ տնտեսական եւ հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունը կվարեն հատուկ ներկայացուցիչները»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով «Ամբասադորյալ 2015»-ում:

Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն կդարձվի տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերություններին, մասնավորապես, կշարունակվի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչպես նաեւ հարաբերությունները Հայաստանի հետ:

«Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, բնականաբար, անփոփոխ են մնում, քանի որ դրանք որոշվել են ոչ թե որեւէ կառավարության ցանկությամբ, այլ Վրաստանի բնակչության ազատ կամքով,- հավելել է Կվիրիկաշվիլին:- Վրաստանը կշարունակի եվրաինտեգրացման եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ուղին, մենք դրա համար ջանքեր չենք խնայի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am