Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

YouTube-ը վճարովի կդառնա մինչեւ 2015 թվականի վերջը. The Verge

YouTube-ը վճարովի կդառնա մինչեւ 2015 թվականի վերջը. The Verge

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն տեսահոսթինգը՝ YouTube-ը, պատրաստվում Է մինչեւ 2015 թվականի վերջը ներդնել վճարովի բաժանորդագրություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge ինտերնետ-հրատարակությանը:

Ծառայությունն առաջին հերթին նախատեսված կլինի կոնտենտի թոփային ստեղծողների համար, որոնք կարող են իրենց հոլովակները հասանելի դարձնել միայն այն օգտատերերի համար, ովքեր վճարովի բաժանորդագրություն են ձեւակերպել: Բացի այդ, կոնտենտի այդ օգտատերերը կկարողանան տոկոս ստանալ այն միջոցներից, որոնք YouTube-ը կստանա բաժանորդներից: Այսպիսով, հեղինակները վաստակելու են ոչ թե գովազդի, այլ ուղղակիորեն դիտողի հաշվին, գրում Է հրատարակությունը:

Վճարող օգտատերերը կկարողանան ոչ միայն տեսագրություններ դիտել առանց գովազդի, այլեւ տեսահոլովակներ դիտել առանց ինտերնետ-միացման, ինչպես նաեւ կօգտվեն այն կոնտենտից, որը փակ կլինի վճարովի բաժանորդագրություն չունեցող օգտատերերի համար, ասված Է հոդվածում:  

Ավելի վաղ YouTube-ը գործարկել Էր Music Key վճարովի երաժշտական ծառայության բետա-տարբերակը, հիշեցնում Է The Verge-ն:

Այժմ YouTube-ի օգտատերերի թիվը գերազանցում Է մեկ միլիարդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am