Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը հայտարարել Է երկվորյակներով իր հղիության մասին
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yahoo! Inc-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարիսա Մայերն իր Tumblr բլոգում հայտարարել Է հղի լինելու մասին: Երկվորյակ աղջիկների ծնունդն սպասվում Է դեկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բարձրաստիճան կառավարիչը պլանավորում Է սահմանափակել երեխաների խնամքի համար արձակուրդի տեւողությունը, ինչպես եւ երեք տարի առաջ, երբ ծննդաբերեց տղային: 40-ամյա Մայերը գրել Է, որ իր հղիության մասին տեղյակ Է պահել Yahoo-ի տնօրենների խորհրդին եւ գործադիր ղեկավարությանը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, այժմ Yahoo-ն բարդ վերակառուցում Է անցնում եւ պատրաստվում Է բաժնետոմսերի 15 տոկոսի վաճառքին Չինաստանի Alibaba ընկերությանը, որը բաց շուկա Է դուրս եկել անցյալ տարի: Սպասվում Է, որ գործարքը կավարտվի չորրորդ եռամսյակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում