Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմեն Աշոտյանը չի ցանկանում պոպուլիզմի հաշվին զարգացնել կրթական համակարգը

Արմեն Աշոտյանը չի ցանկանում պոպուլիզմի հաշվին զարգացնել կրթական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթական համակարգում, իսկապես, խնդիրներ շատ կան: Այս մասին օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ես ինձ քաղաքական գործիչ եմ համարում, հետևաբար մտածում եմ նաև իմ վարկանիշի մասին, սակայն միևնույն ժամանակ ինձ պատասխանատու անձնավորություն եմ համարում, ով ի վնաս համակարգի չի կարող հաճո բաներ անել: Պոպուլիզմը մեզ համար անթույլատրելի գործիք է  հատկապես կրթության ոլորտում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ուսանողների հետ հանդիպումների ժամանակ փոքրիկ սոցհարցում է արել` հետևյալ հարցն ուղղելով նրանց` «Ովքե՞ր են ուզում, որ վերադառնանք 10-ամյա կրթությանը»:

«Ձեռքերի անտառ բարձրացավ: Բայց ես ասացի` եթե հայտարարեմ, որ անցնում ենք 10-ամյա կրթության համակարգին, կհնչեն բուռն ծափահարություններ, ես կդառնամ ձեր հերոսը, կդառնամ շատ պոպուլյար անձնավորություն: Ունե՞մ դրա կարիքը, բնականաբար, բայց չեմ անի: Աջակցության կարիք ունի յուրաքանչյուր քաղաքական գործիչ, բայց ես նման քայլի չեմ գնա ի վնաս հենց այդ երեխաների»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ հայ հասարակության պաշտամունքը կրթության հանդեպ երբեմն շատ առասպելական է:

«Բոլորի մոտ հետևյալ բարդույթը կա` եթե մեկն ունի հարևան, ով պարբերաբար պատմում է իր երեխայի դպրոցի պրոբլեմների մասին, ուրեմն նա կրթության մասնագետ է: Համակարգում խնդիրներ իսկապես շատ կան, ավելին` եթե ընդդիմադիր գործիչ լինեի, ավելի շուտ կհասնեի իմ` որպես նախարարի պաշտոնանկությանը, քան այսօրվա իմ ընդդիմադիրները: Պրոբլեմներ կան, բայց դրանք մասնագիտական քննարկման կարոտ են: Մարդիկ չեն վիճում, չեն քննարկում բժիշկների կատարած քայլերը` մտածելով, որ դա շատ մասնագիտական ոլորտ է, իսկ ինչո՞ւ եք մտածում, որ կրթությունը մասնագիտական ոլորտ չէ»,- հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am