Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ի՞նչ կարող են հայերի ուրվականները պատմել միգրացիոն ճգնաժամի մասին. Irish Independent- ի անդրադարձը

 Ի՞նչ կարող են հայերի ուրվականները պատմել միգրացիոն ճգնաժամի մասին. Irish Independent-
ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Եվրոպան առերեսվում է գաղթականների մեծ հոսքերի հետ, որ բռնել են գաղթի ճամփան իրենց հայրենիքում գլուխ բարձրացող բռնությունից և հալածանքների պատճառով, օգտակար կլինի հիշել այն ժամանակները, երբ հուսահատ հայերն էին ապաստան փնտրում այստեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման կերպ է սկսում Irish Independent-ը միգրանտների խնդիրներին նվիրված իր հոդվածը:

Թերթը նշում է, որ հայկական համայնքը Ֆրանսիայում և հայաշատ քաղաք Մարսելում ձևավորվել է դեռևս Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից  առաջ, սակայն համայնքի անդամների գերակշիռ մասը Ֆրանսիա է գաղթել հենց 1915 թվականի ցեղասպանության ժամանակ:

Մարսելում հայերը հիմնել են իրենց մշակութային կենտրոնը, ութ հայկական եկեղեցի, տաճար և դպրոցներ, ուր ֆրանսահայ երեխաները կարող են սովորել իրենց մայրենի լեզուն, ծանոթանալ մշակույթին և պատմությանը: Իսկ ցեղասպանության ժամանակների հիշողությունը պահպանվել է  «1915 թվականի ապրիլի 24» անունը կրող փողոցի և հուշարձանի միջոցով: Այդ փողոցում  տեղակայված բիզնեսների անունները հուշում են իրենց հայկական ծագման մասին: Ֆրանսիայի երկրորդ քաղաքի այս թաղամասը հայտնի «Փոքրիկ Հայաստան» անունով:

Հաշվվում է, որ Մարսելում բնակվում են 80 հազար հայ:

Թերթը հայկական համայնքների ինտեգրվածությունը եվրոպական երկրներում լավ օրինակ է համարում Եվրոպայում ժամանակակից միգրացիոն խնդիրների հաղթահարման համատեքստում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am