Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սիրիայում եւս մեկ ադրբեջանցի մոջահեդի են ոչնչացրել

Սիրիայում եւս մեկ ադրբեջանցի մոջահեդի են ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ոչնչացվել է հերթական ադրբեջանցի մոջահեդը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Timeturk կայքի աշխատակից Ֆուրքան Ազերին:

Նշվում է, որ «Մահմութ Ազերի» խմբավորման կազմում Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ կռվող «Զուբեիր Ազերի» մականունով ադրբեջանցին սպանվել է կառավարական ուժերի կողմից Ռիբաթ նահանգում իրագործված օդային հարվածների արդյունքում:

Թուրքական կայքի լրագրողը ներկայացրել է նաեւ սպանված ադրբեջւանցի մոջահեդի լուսանկարները, որտեղ պատկերված է ադրբեջանցու դիակը եւ նրա թաղման վայրը:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014թ.-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցել է 150-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների` Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում  ապստամբների կողմից Նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի 1500-ավելի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013թ.-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի)  կատարել Սիրիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am