Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Իսրայելի, Իրանի, Վիետնամի և Կորեայի հետ տնտեսական կապերի սերտացումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Իսրայելի, Իրանի, Վիետնամի 
և Կորեայի հետ տնտեսական կապերի սերտացումը

ՄՈՍԿՎԱ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Միջոցառմանը մասնակցել են խորհրդի անդամներ` ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշեվսկին, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ Բակիտժան Սագինտաևը, Ղրղզստանի փոխվարչապետ Վարելի Դիլը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, ինչպես նաև Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի անդամները (նախարարներ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին եվրասիական տնտեսական հանձնոժողովի մամուլի ծառայությունից, խորհուրդը դիտարկել է մի շարք առաջնային հարցեր, որոնք վերաբերել են տնտեսությանը, ֆինանսական քաղաքականությանը, տեխնիկական կարգավորումներին, էներգետիկային և ենթակառուցվածքներին:

Մասնավորապես, խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձրել երրորդ երկրների հետ առևտրաշրջանառության հարցերին: Նիստում անդրադարձ է կատարվել Իսրայելի հետ հետագա համագործակցությանը, այդ թվում ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսկման հնարավորությանը: Խորհուրդն առևտրատնտեսական կապերի սերտացման  որոշում է կայացրել Կորեայի Հանրապետության, ինչպես նաև Իրանի իսլամական Հանրապետության հետ: Հանձնաժողովի խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի միջոցառումները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am