Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՍԴ անդամը Սահմանադրության հանրաքվեի ժամկետ է նշում նոյեմբերը

ՍԴ անդամը Սահմանադրության հանրաքվեի ժամկետ է նշում նոյեմբերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մշակված Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի նոյեմբերին: Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին կատարելու շատ քիչ աշխատանք է մնացել` եզրափակիչ դրույթերի մշակումը: Այս մասին հայտարարեց Թոխյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Կարծում եմ` օգոստոսին ՀՀ նախագահին կներկայացվի Սահմանադրության նախագիծը և այդ փաստաթուղթը կտրամադրվի Ազգային ժողովին: ԱԺ-ն այն պետք է քննարկի, հավանություն տա, այնուհետև նախագիծը կգնա նախագահին, նա կդնի հանրաքվեի: Իմ հաշվարկներով` մենք նոյեմբերի վերջերին կարող ենք ունենալ հանրաքվե` հաշվի առնելով, որ հենց աշնանն էլ մեր մոտակա ամենախոշոր ընտրական պրեցեսն է. մի շարք համայնքներում ընտրություններն են: Ինչպես 2005 թվականին, այս անգամ էլ հարմար կլինի, որ համընկնի ընտրական մի խոշոր պրոցես հանրաքվեի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ֆելիքս Թոխյանը` ավելացնելով, որ դա ուղղակի իր դիտարկումներն են:

Ֆելիքս Թոխյանը նշեց, որ ինքը դեռ 2005 թվականից հանդես է եկել հայտարարություններով, որ Հայաստանին պետք են սահմանադրական բարեփոխումներ, սակայն կառավարման խորհրդարանական մոդելը ՍԴ անդամի սրտով չէ: Ամեն դեպքում, Թոխյանի խոսքով, բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պատրաստել է իրական, միջազգային մակարդակին  համապատասխան լավ փաստաթուղթ, որն աննախադեպ բարձր գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից:

ՍԴ ներկայացուցչի դիտարկմամբ` սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկու կարևոր հարց է լուծվել` քաղաքական համակարգի ապակենտրոնացումն ու իշխանության դիֆուզիայի ապահովումը: «Սահմանադրական բարեփոխումների հիմնական խնդիրը կառավարման մոդելի փոփոխությունը չէ, բայց կառավարման մոդելն, այնուամնայնիվ, փոխվում է` ըստ նախագծի: Երկիրը գնում է մաքուր դասական խորհրդարանական համակարգի, ինչը պահանջում է ողջ համակարգի փոփոխություն»,-ասաց Ֆելիքս Թոխյանը` մեծ բավարարվածությամբ փաստելով, որ Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը պարունակում է դատական իշխանության անկախության նոր երաշխիքներ:

Նա կարևորեց փաստը, որ Սահմանադրությամբ նախատեսվում է խորհրդարանում ձայների 3/5-ով անցկացնել մի շարք հարցեր: «Այսինքն` քաղաքական մեծամասնությունը ուզի-չուզի պետք է ընդդիմության հետ համագործակության գնա: Սա բարձրացնում է ընդդիմության դերը խորհրդարանում»,-ավելացրեց նա:

Ֆելիքս Թոխյանի խոսքով` նշյալ նախագծով երկրի տերն ու տիրակալը դառնալու է ՀՀ կառավարությունը` Ազգային ժողովի կողմից հաստատված իր ծրագրով` իրականացնելով երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը: «Իշխանության իրական կենտրոնը փոխվում է դեպի կառավարություն, որը հաշվետու է լինելու Ազգային ժողովին: Վարչապետը դառնում է համար մեկ անձը երկրում»,-նշեց նա:

Օգոստոսի 4-ին հրապարակվել է Սահմանադրության 1-15-րդդ գլուխների նախագծի նախնական տարբերակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am