Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բիլ Քլինթոնն ավելի քան 5,5 մլն դոլար Է ստացել ԱՄԷ-ի հիմնադրամում աշխատելու համար. Arabian Business

Բիլ Քլինթոնն ավելի քան 5,5 մլն դոլար Է ստացել ԱՄԷ-ի հիմնադրամում աշխատելու համար. Arabian Business

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի gfnuhg նախագահ Բիլ Քլինթոնը 2011 թվականից Արաբական Միացյալ Էմիրությունների կրթական ցանցերից մեկից ավելի քան 5,5 մլն դոլար Է ստացել այն բանի համար, որ գլխավորել Է նրա բարեգործական հիմնադրամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Arabian Business հրատարակությունը:

Քլինթոնը, որը ԱՄՆ-ի նախագահն Է եղել 1993 թվականից մինչեւ 2001 թվականը, 2010 թվականի դեկտեմբերին GEMS Education դպրոցների ցանցից առաջարկություն Է ստացել դառնալ Varkey GEMS Foundation բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահը:

Հարկային հայտարարագրի համաձայն, որը հրապարակվել Է նախկին նախագահի տիկնոջ՝ Հիլարի Քլինթոնի կողմից, ով ավելի վաղ զբաղեցրել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, սկսած 2011 թվականից նա 5 մլն 625 հազար դոլար Է ստացել GEMS Education-ից:

Այս տվյալները հրապարակվել են Հիլարի Քլինթոնի նախագահական նախընտրական արշավի շրջանակներում: 2015 թվականի թվերը չեն ներկայացվում:

Բացի այդ, ԱՄՆ-ի նախկին նախագահը 500 հազար դոլար Է ստացել 2013 թվականի ապրիլին Աբու Դաբիում Ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության հարցերին նվիրված համաժողովում ունեցած ելույթի համար:

Varkey GEMS Foundation հիմնադրամն աշխատում Է միանգամից մի քանի նախկին քաղաքական գործիչների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ: Հիմնադրամի նպատակը կրթություն քարոզելն Է եւ կարիքավոր երեխաներին օգնելը:

GEMS կրթական ցանցը, որը հրաժարվել Է մեկնաբանել Բիլ Քլինթոնի վարձատրման վերաբերյալ հրապարակված տվյալները, հաստատված Է Դուբայում եւ 50 դպրոց Է ղեկավարում Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի 19 երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am