Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Քերին հենակները փոխարինել Է ձեռնափայտով

Քերին հենակները փոխարինել Է ձեռնափայտով

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերի, որը մայիսի վերջին կոտրել Էր ոտքը, Քուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի համաժողովին ներկայացել Է առանց հենակների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Քերին ոտքը կոտրել Էր Ֆրանսիայում հեծանվով զբոսնելիս: Այդ ժամանակվանից ի վեր նա քայլում Էր հենակներով: Նույնիսկ երկու օր առաջ, երբ լրագրողները նրան տեսել Էին Քատարում, ԱՄՆ-ի պետքարտուղարը չԷր կարողացել քայլել առանց բժշկական հատուկ հարմարանքներին հենվելու:  

Այժմ Քերին ԱՍԵԱՆ-ի համաժողովի միջոցառումներին գնում Է՝ հենվելով ձեռնափայտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am