Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Airbus-ի նոր տեխնոլոգիան ուղեւորներին Լոնդոնից Նյու Յորք կհասցնի մեկ ժամում

Airbus-ի նոր տեխնոլոգիան ուղեւորներին Լոնդոնից Նյու Յորք կհասցնի մեկ ժամում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Airbus ընկերությունն ստացել Է ռեակտիվ ինքնաթիռի մշակման արտոնագիր, որը կկարողանա ուղեւորներին Լոնդոնից Նյու Յորք հասցնել մեկ ժամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  The Independent-ին:

«Օդային երթեւեկության գերարագ մեթոդի» արտոնագիրն ԱՄՆ-ում Արտոնագրերի եւ ապրանքանիշերի հանձնաժողովի կողմից հավանության Է արժանացել տրվելուց չորս տարի անց: Հայտնի Է, որ ինքնաթիռը ենթադրում Է ռեակտիվ շարժիչի օգտագործում:    

Կոնցեռնի ֆրանսիացի ներկայացուցիչը ճշտել Է, որ նոր ինքնաթիռը կարող Է կրկնակի արագ շարժվել 2003 թվականին շահագործումից հանված «Կոնկորդից», որը երթեւեկում Էր ժամում 1350 մղոն արագությամբ:

Այսպես, Փարիզից Սան Ֆրանցիսկո թռիչքը (5600 մղոն) կարելի Է հաղթահարել երեք ժամում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am