Իրանը եւ ԱՄՆ-ը կարող են համատեղ առեւտրական պալատ հիմնել
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ ԱՄՆ-ը երկու ամիս հետո կարող են համատեղ առեւտրական պալատ հիմնել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իրանական Press TV հեռուստաալիքին, ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել Է դրա համար անհրաժեշտ միջոցները:
«Իրանական օրենքների համաձայն՝ համատեղ իրանա-ամերիկյան առեւտրական պալատը կարող Է ստեղծվել երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ում համանման կազմակերպության հիմնումից հետո,- հեռուստաալիքը մեջբերել Է Իրանի առեւտրական պալատի նախագահ Մոսհեն Ջալալփուրի խոսքը:- Դրա համար չի պահանջվի Իրանի կառավարության թույլտվությունը, քանի որ նա չի նախաձեռնել սույն գործընթացը»:
Press TV-ի տվյալներով՝ համատեղ պալատի հիմնման հարցը Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարող Է արծարծել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, որ սեպտեմբերին պլանավորված Է Նյու Յորքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում