Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Շիրակի մարզում որոշ համայնքներ այս տարի առաջին դասարանցիներ չեն ունենա

Շիրակի մարզում որոշ համայնքներ այս տարի առաջին դասարանցիներ չեն ունենա

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի հիմնական և միջնակարգ դպրոցներում ընթացքի մեջ է առաջին դասարանցիների դիմումների ընդունման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը, դեռ շատ վաղ է խոսել առաջին դասարանցիների թվի մասին, բայց այն, հավանաբար, մոտ կլինի վերջին տարիների ցուցանիշին:

Ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը, գործընթացի ակտիվություն կնկատվի օգոստոսի վերիջին շաբաթվա ընթացքում, թեև անցած տարիներին եղել են դեպքեր, երբ առաջին դասարանցիների փաստաթղթեր ներկայացվել են սեպտեմբերի առաջին տասնօրյակում: «Եղել են դեպքեր, երբ փաստաթղթեր ներկայացվել են սեպտեմբերին՝ շատերը գալիս են ՌԴ-ից և տեղափոխումը ՌԴ-ից Հայաստան ժամանակատար է, ծնողները սխալվում են իրենց հաշվարկներում և գալիս են ուշացած: Վերջին տարիներին դպրոցների կողմնորոշման խնդիր գրեթե չկա, ճնշող մեծամասնությունը երեխաներին տալիս է բնակության վայրին  մոտ գտնվող դպրոցը, այլ հարց է դասվարի հետ կապված»,- նշեց Գևորոգ Ղումաշյանը: Ի դեպ, ի տարբերություն մարզի քաղաքային համայնքների, գյուղական համայնքներում պատկերն ավելի հստակ է: Թեև այս թիվը վերջնական ևս կհստակեցվի առաջիկայում, բայց արդեն ակնհայտ է, որ մարզում կլինեն  համայնքներ, որոնք այս տարի առաջին դասարանցիներ չեն ունենա:

Շիրակի մարզում կա 100 միջնակարգ, որից 3-ը Գյումրիում, 45 հիմնական (25-ը Գյումրիում), 4 տարրական, 2 հատուկ օժանդակ (1 Գյումրիում)  եւ 1 երեկոյան դպրոց: Մարզում ավագ դպրոցների թիվը 14 է, դրանցից 11-ը Գյումրիում, եւ եւս 3 վարժարան՝ բոլորը Գյումրիում: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am