Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Այս ամռանը Հայաստանի քաղաքացիներն առաջատարն են Վրաստան այցելությունների թվով

Այս ամռանը Հայաստանի քաղաքացիներն առաջատարն են Վրաստան այցելությունների թվով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ամռանը Հայաստանի քաղաքացիներն առաջատարն են Վրաստան այցելությունների թվով. հուլիսին Հայաստանից հարեւան երկիր Է այցելել 180 հազար 99 մարդ, ինչը 11,9 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հաղորդել Է Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը:

Երկրորդ տեղում Ադրբեջանից ժամանածներն են՝ թվով 160 հազար 285 մարդ (աճը՝ 7,9 տոկոս):

Վրաստան ժամանողների թվով երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Թուրքիան, 2015 թվականի հուլիսին Վրաստան են այցելել այդ երկրի 152 հազար 178 քաղաքացիներ, ինչը 12 տոկոսով ավելի Է անցած տարվա համապատասխան ցուցանիշից: Ռուսաստանը չորրորդ տեղն Է զբաղեցնում Վրաստան այցելուների թվով: Ընթացիկ տարվա հուլիսին Վրաստան են ժամանել Ռուսաստանի 140 հազար 390 քաղաքացիներ՝ 6,6 տոկոսով ավելի անցած տարվա հուլիսի համեմատ:

Նշվում Է, որ ընդամենը հուլիսին Վրաստան Է այցելել 737 հազար 696 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am