Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Առաջին Քուրդիստանը կհիմնվի Թուրքիայի տարածքում. ԺՀԿ նախկին պատգամավոր

Առաջին Քուրդիստանը կհիմնվի Թուրքիայի տարածքում.  ԺՀԿ նախկին պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախկին պատգամավոր Մեհմեթ Ալի Էդիբօղլուն հայտարարել է, որ չեն կարող ասել, թե Թուրքիան դեռ ինչքան կկարողանա դիմակայել Արեւմուտքին, սակայն այն, որ առաջին Քուրդիստան պետությունը կհիմնվի Թուրքիայում տարածքում, միանշանակ է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ենիչաղ» թերթը, Էդիբօղլուն նկատել է, որ Արեւմուտքը փոխել է Իրաքում քրդական պետություն ստեղծելու իր ծրագիրը, եւ այժմ ցանկանում է այդ պետությունը հիմնել Թուրքիայի տարածքում:

«Իրաքի մասնատման ծրագիրը հետաձգվել է: Իրաքի քրդական տարածաշրջանը եւ կենտրոնական կառավարությունը կհաշտվեն: Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) դարձել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի քուրդ դաշնակիցը: ՆԱՏՕ-ն Թուրքիային զգուշացրել է չռմբահարել PKK-ի՝ Քանդիլում (հյուսիսային Իրաք) գտնվող ճամբարները: Չգիտենք, թե Թուրքիան դեռ ինչքան կկարողանա դիմայակել Արեւմուտքին: Ծրագիրը փոխվել է: Քուրդիստան պետություն կհիմնվի եւ այն էլ Թուրքիայի տարածքում», -համոզմունք է հայտնել ԺՀԿ նախկին պատգամավորը:

«Իրանի հետ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համաձայնության գալուց հետո Թուրքիան հայտնվել է խաղից դուրս վիճակում: Լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպությունը, Իրաքի կենտրոնական կառավարությունն ու Իրանը կոչնչացնեն «Իսլամական պետություն» խմբավորմանը: Եվ դա, նույնիսկ, արդեն սկսել են», -նշել է Էդիբօղլուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am