Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Համահայկական խաղերի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Համահայկական խաղերի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման 
արարողություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 3-ին ընդունել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմակերպիչներին, հովանավորներին և պատվավոր հյուրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի նստավայրում ի պատիվ հյուրերի կայացած ընդունելությունից առաջ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Համահայկական վեցերորդ խաղերի կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահի հրամանագրերով մի խումբ անձինք պարգևատրվել են Երախտագիտության մեդալով: Նախագահի կարգադրությամբ մի խումբ անձինք էլ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝ համահայկական վեցերորդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am