Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պետական միջոցներով մեկնարկած որևէ շինաշխատանք չի ձգձգվի. վստահեցրել է նախարարը

Պետական միջոցներով մեկնարկած որևէ շինաշխատանք չի ձգձգվի. վստահեցրել է նախարարը

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքներն այլևս տարիներով չեն ձգձգվի: Պետական միջոցներով մեկնարկած ցանկացած շինարարական աշխատանք կարող է տևել առավելագույնը 3 տարի: Այս մասին  օգոստոսի 1-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն` անդրադառնալով Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա.Ն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի շինարարական աշխատանքներին:

1961 թվականին կառուցված և 1988 թվականի երկրաշարժի հետևանքով փլված կառույցը մինչ օրս իր աշխատանքներն իրականացնում  էր  տնակներում: 2006 թվականին  մեկնարկած շինարարական աշխատանքները ձգձգվեցին՝ ֆինանսական ոչ ամբողջական հատկացումների պատճառով: Միայն 2014 թվականին  ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարի շրջանակներում հնարավոր եղավ ամբողջովին ավարտել շինարարությունը:

Եռահարկ, քարային կառույցի շինարարության համար հատկացված գումարը՝ այս ողջ ընթացքում՝ տարբեր տարիների բյուջեներից ընդհանուր  կազմել է 890 մլն դրամ: «Համաձայն եմ` կառույցի շինարարությունը մեկնարկել է 2006 թվականին և շատ երկար է տևել, բայց կարևորն այն է, որ անցած տարի տրամադրվեց այնքան գումար, որքան անհրաժեշտ էր, և կազմակերպությունը բարձր որակով է շինարարությունն իրականացրել: Հիմա մեր պրակտիկայում նման բան չկա՝ ՀՀ պետական բյուջեով առավելագույնը շինարարությունը կարող է տևել 2-3 տարի: Սա նոր մոտեցում է և ռազմավարություն, կարծում եմ` այս կառույցի շինարարության ձգձգման  հիմնական պատճառը բյուջեի գումարի բացակայությունն էր»,-նշեց Նարեկ Սարգսյանը:

Շինարարությունն իրականցրել է «Մ. Սիսյական» ՍՊ ընկերությունը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am