Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանից գիտակների 8 թիմեր մասնակցում են Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը

Հայաստանից գիտակների 8 թիմեր մասնակցում են Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ 
բաց առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից գիտակների 8 թիմեր մասնակցում են Բաթումում մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը: «Հուլիսի 31-ի երեկոյան մեկնարկած Սևծովյան ինտելեկտուալ խաղերի չորրորդ բաց առաջնության առաջին խաղերից մեկում՝ «Սվոյա իգրա»-ին հայ գիտակ Ստեփան Սմբատյանը, անցնելով առաջատար գիտակների, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն կրեց», - ասաց Տիգրան Քոչարյանը:

Հայաստանից այս տարի մասնակցում են «Պերեզագրուզկա», «ՆՈՒԻԽ», «Հայաստան», «Նեմեսիս», «Բլեք Սթար», «Պրոմեթեյ», «Կոտայք», «Արսենալ» թիմերը:

Աջարիայի մայրաքաղաքում այս օրերին ինտելեկտուալ խաղերի առաջնությանը մասնակցելու համար ներկա են Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Ադերբեջանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և մերձբալթյան երկրների  մոտ 50 թիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am