Օբաման Իրանի հարցով ելույթ կունենա օգոստոսի 5-ին
21:35, 31 Հուլիս 2015
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ համաձայնագրի շուրջ ելույթով հանդես կգա առաջիկա չորեքշաբթի` օգոստոսի 5-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը:
Նա պարզաբանել է, որ Օբաման ելույթ կունենա Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում: Էրնեստը հիշեցրել է, որ հենց այդ համալսարանում է «Ջոն Քեննեդին ելույթ ունեցել» խաղաղության մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում